Իշխանությունների եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսության հաստատման գործընթացը, պատվիրակությունների ձեւավորման հարցը ոչ այլ ինչ է, քան թատերականացված շոու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի հետ երկխոսության համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին  կառավարող կոալիցիայի այսօրվա որոշմանը:

«Քանի որ ողջ այս գործընթացը թատերականցված շոու կամ սերիալ է,  պետք չէ դրանից երկրի համար լուրջ փոփոխություններ ակնկալել»,-նկատեց պատգամավորը` ընդգծելով, որ վերոնշյալ սերիալի բեմականացումը պետք է դիտարկել նախընտրական գործընթացների պրիզմայում: «Իրականում որոշվում է մանդատների հարցը, ոչ ավելին»,-նկատեց Սաֆարյանը:

Նշենք, որ այսօր նախագահի  մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը հայտնել է, որ իշխանությունները պատրաստ են ՀԱԿ-ի հետ երկխոսության համար աշխատանքյաին խումբ ստեղծել,  որում կընդգրկվեն կոալիցիոն յուրաքանչյուր ուժից երկուական ներկայացուցիչ: