ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Հարավային Սուդանի ճանաչման մասին:

«Այսօր` 2011թ. հուլիսի 9-ին ես հպարտությամբ հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչում է Հարավային  Սուդանը որպես ինքնիշխան եւ անկախ պետություն»,-ասվում է Օբամայի հայտարարության մեջ, որը մեջբերում է  AFP-ին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Սուդանի իշխանությունները հուլիսի 8-ին պաշտոնապես ճանաչել էին Հարավային Սուդանի Հանրապետությունը` 1956թ. հունվարի 1-ի սահմաններով:

Կես տարի առաջ անցկացվել էր հանրաքվե, որի արդյունքում մասնակիցների 98,83 տոկոսը հանդես էր եկել ինքնորոշման օգտին:

Նշենք, որ հանրաքվեից հետո Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունը հայտարարել էր, որ Հարավային Սուդանի ինքնորոշման գործընթացը Լեռնային Ղարաբաղի համար նախադեպ է:

Հարավային Սուդանի օրինակը ցույց տվեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորշման իրավունքի սկզբունքի երթը, 2011թ. հունվարի 31-ին հայտարարել էր կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: