«Երեւան` իմ սեր» հայկական նախագծի համար միջոցները հիմնականում հավաքվել են Լոնդոնում: Այս մասին հաղորդում է «The Armenian Reporter»-ը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am –ը, այս նախագծի նպատակը հաշմանդամ երեխաների, երիտասարդների, անապահով ընտանիքների կյանքի բարելավումն է, ինչպես նաեւ Երեւանի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի պահպանությունը:
Այս բարեգործական նախագծի հիմնական բարերարներին եւ կողմակիցներին երախտագիտություն հայտնելու համար անցկացվել էր երկու միջոցառում: Հունիսի 14-ին «Royal Ascot»-ում կազմակերվել էր «Հայկական օր»` ծրագրի նախաձեռնողներ եւ հիմնական բարերարներ Նունե եւ Արմեն Սարգսյանների կողմից, ինչպես նաեւ հունիսի 15-ին երեկո Բուկինհեմյան պալատում` Ուելսի արքայազնի հրավերով:
Անցած տարի միջոցների հաջող հավաքումից հետո այս տարի ապրիլին Երեւանում սկսվել են ծրագրի առաջին փուլի իրականացման աշխատանքները:
Այս տարվա ընթացքում հավաքված միջոցները ծրագրի երկրորդ փուլի շրջանակում ուղղվել են Հին Երեւանում ճարտարապետaկան նշանակություն ունեցող երեք շենքերի շինարարությունը:




























