Հայաստանի հայտարարված համաներմամբ, հուլիսի 9-ի դրությամբ ազատ է արձակվել 520 դատապարտյալ:
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:
Հուլիսի 9-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 520 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 247 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված եւ պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 64-ը, կրճատում 4,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 112-ը, կրճատում 50,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 32-ը, կրճատում 15,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7,
«Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սեւան» - ազատ է արձակվել 70-ը, կրճատում 39,
«Հրազդան» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Աբովյան» - ազատ է արձակվել 6-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 99-ը, կրճատում 52:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:




























