Սեւ ծովի ափին տեղակայված բուլղարական Կիտեն քաղաքի «Ընկերներ» միջազգային մանկական կենտրոնում երեխաների զանգվածային թունավորում է գրանցվել։ Թունավորվածների թվում կան նաեւ ռուսաստանցիներ, հայտնում է Utro.ru-ն։

Ինչպես РБК-ին ասել է տուժածներից մեկի հայրը, իր երեխայի թունավորման մասին իմացել է նախօրեին։ Ներկայումս նրա որդին գտնվում է բուլղարական հիվանդանոցներից մեկում։ Ծնողների տվյալներով, թունավորվել են տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ երեխաներ։

Թունավորման պատճառը դեռեւս պարզ չէ։