Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17:20–ի սահմաններում ЗИЛ 130 մակնիշի կցորդիչով բեռնատարը Գորիս-Արցախ ավտոճանապարհի  3.9–րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: