Ինդոնեզիայի կենդանաբանական այգում օրանգուտանը վանդակի ճաղերի միջից բռնել է մի տղամարդու և հրաժարվել բաց թողնել նրան:
Կապիկի հետ կռվի բռնված Հասան Արֆինը փորձել է դուրս պրծնել կենդանու ձեռքերից, սակայն այս անգամ էլ կապիկը բռնել է տղամարդու ոտքերից եւ փորձել կծել նրան: Հայտնի է, որ միջադեպի հետևանքով տղամարդը չի տուժել եւ, այլ մարդկանց օգնությամբ, նրան հաջողվել է ազատվել կապիկի ճիրաններից:
Օրանգուտանները, որոնք սովորաբար հանդիպում են Ինդոնեզիայի եւ Մալայզիայի անտառներում, հիմնականում ագրեսիվ վարք չեն դրսեւորում:
Կենդանաբանական այգու կառավարիչը հայտնել է, որ այցելուն անցել էր անվտանգության պատնեշը, ինչը չի թույլատրվում, եւ փորձել էր նկարահանել Թինա անունով օրանգուտանին:











