Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունից հետո, թե Համա քաղաքից հետ են քաշվել սիրիական զինված ուժերը, թուրք եւ արտասահմանցի լրագրողների մի խումբ Թուրքիայի Հաթայ նահանգից մտել է Սիրիա։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝  10 հոգուց բաղկացած լրագրողների խմբին տեղեկացրել են, որ տանկերն ու  զինվորական ծանր տեխնիկան դուրս են հանվել Համայից։ 10 հոգուց բաղկացած լրագրողների խումբը տեղում կծանոթանա Համայում տիրող իրավիճակին։

Նշենք, որ միջազգային լրատվամիջոցները նշել էին, թե խռովությունների կենտրոն Համա քաղաքում սիրիական զինված ուժերը կրակ են բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ եւ սպանել մինչեւ 100 հոգու։ Սակայն սիրիական իշխանությունները խռովությունների եւ երկրում անկարգությունների մեջ մեղադրում են ահաբեկիչներին՝ նշելով, թե իրենց գործողությունները նրանց դեմ է։