Եվրախորհրդարանը հաստատել է, որ ԵՄ պահեստներում գազի պարտադիր պարունակությունը պետք է լինի 80 տոկոսի մակարդակում  մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը։

Միաժամանակ նշվում է, որ անդամ երկրներն ու օպերատորները պետք է ձգտեն հասնել 85 տոկոսի։ Հետագա տարիներին նպատակը կլինի 90 տոկոս։

 Հրամանագրի համաձայն՝ գազապահեստարանները կդառնան կրիտիկական ենթակառուցվածք։ Պահեստավորման բոլոր օպերատորներից կպահանջվի լրացնել նոր պարտադիր սերտիֆիկացումը՝ «արտաքին միջամտությունից խուսափելու համար»: