Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենի Covid-19 թեստը, վարակի պատճառով հինգ օր մեկուսացման պայմաններում անցկացնելուց հետո, բացասական է եղել, հայտնել է Սպիտակ տունը։
«Հինգ օր մեկուսացումից եւ անընդմեջ 2 բացասական թեստից հետո առաջին տիկինը այսօր Հարավային Կարոլինայից կմեկնի Դելավեր», - ասվում է մամուլի քարտուղար Ջիլ Բայդենի տարածած հայտարարության մեջ:
Երեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտնել է, որ առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով, ինչը դրսեւորվել է մեղմ ախտանիշներով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահը վերջերս է ապաքինվել կորոնավիրուսից:





























