Ֆիլիպինների իշխանությունները զինվորականներին հրամայել են ուժեղացնել իրենց ներկայությունը Հարավչինական ծովում՝ իրենց քայլը պատճառաբանելով չինական «գործունեության» պատճառով հնարավոր «սպառնալիքով», հաղորդում է AFP-ն:
«Արեւմտյան Ֆիլիպինյան ծով ցանկացած ներխուժում վտանգ է Պագաս կղզու անվտանգությանը», - ասել է Ֆիլիպինների պաշտպանության նախարարությունը:
Մանիլան Ֆիլիպիններից անմիջապես արեւմուտք գտնվող ջրերին անվանում է Արեւմտյան Ֆիլիպինյան ծով, իսկ Պագաս կղզին, որը մեծությամբ երկրորդն է Սպրատլիսում, հայտնի է նաեւ որպես Թիտու կղզի:





























