Պրիշտինան պատրաստվում է հինգերորդ բազա բացել Կոսովոյի հյուսիսում, այս անգամ՝ ռազմական, հաղորդում է RT-ն`վկայակաոչելով Կոսովոյի եւ Մետոհիայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միլովան Դրեցունըին
«Պրիշտինան օգտագործում է ճգնաժամը, որպեսզի այնտեղ մշտապես տեղակայի Կոսովոյի անվտանգության ուժերի մարտիկները», - ասել է պատգամավորը։
Դրեցունը նաեւ մեկնաբանել է Պրիշտինայում «պաշտպանության նախարարի» հայտարարությունն այն մասին, որ բարիկադները կվերացվեն, եւ «Կոսովոյի անվտանգության ուժերը» կլինեն նահանգի բոլոր հատվածներում։ Պաշտոնական ներկայությունը պահանջում է KFOR-ի հրամանատարի եւ Սերբիայի քաղաքապետարանների չորս ղեկավարների թույլտվությունը:
«Նրանք իրականում ներկայության երկու կետ ունեին հյուսիսում: Սա պետք է բացատրի KFOR-ի հրամանատարը։ Արդյո՞ք նա հավանություն է տվել դրան եւ ինչի՞ հիման վրա։ Համայնքապետարանների ղեկավարները համաձայնություն չեն տվել»,- պարզաբանել է պատգամավորը։
Կոմիտեի ղեկավարը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ավելացվել է մարտիկների թիվը 4,5 հազարով, որոնցից ավելի քան 2 հազարն ավարտել է ուսումը արտերկրում։ Նրա խոսքով, թուրքական բանակն արդեն իսկ վարժեցնում է Կոսովոյի զինվորականներին Ալբանիայում՝ Բայրաքթարներ օգտագործելու համար։
«Մենք խոսում ենք ապօրինի ստորաբաժանման հարձակողական զինման մասին, որը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւին: Սա վկայում է այն մասին, որ Պրիշտինան պատրաստվում է լուրջ ռազմաքաղաքական գործողության», - ասել է Դրեցունը:
Քաղաքական գործիչը հավելել է նաեւ, որ Գերմանիան Պրիշտինայի ամենաակտիվ աջակիցն է, մինչդեռ ԱՄՆ-ն ավելի պրագմատիկ դիրք է զբաղեցնում։ Ըստ պատգամավորի`սերբերի շահերին դեմ գաղտնի գործողություններն իրականացվում են Բեռլինի կողմից։





























