Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, կառավարության օրենսդիր եւ դատական ​​ճյուղերը զորացնելու նպատակով, 2023 թվականին կատարվելիք բարեփոխումների մասին, երբ երկրում կանցկացվեն պետության ղեկավարի եւ խորհրդարանի հաջորդ ընտրությունները, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։

Այս մասին Էրդողանն ասել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում ուրբաթ օրը մեկնարկած իսլամական աշխարհի սահմանադրական իրավունքին նվիրված համաժողովում: Նա նշել է, որ սահմանադրական բարեփոխումներն իրեն բռնապետ չեն դարձնում

«Հաջորդ տարի Թուրքիայում նախատեսվում են նոր բարեփոխումներ՝ ուղղված իշխանության ճյուղերի բարելավմանը։ Բարեփոխումները կբարձրացնեն գործադիր իշխանության արդյունավետությունը, ինչպես նաեւ կնպաստեն օրենսդիր եւ գործադիր համակարգերի աշխատանքին»,- ասել է Էրդողանը։

Չհստակեցնելով բարեփոխումները՝ նա հավելել է, որ վերջին տարիներին ձեռնարկված քայլերը հնարավորություն են տվել սահմանադրական մակարդակով երաշխավորել ոչ միայն թուրքական դատական ​​համակարգի անկախությունը, այլեւ անաչառությունը, ինչը վերացրել է երկրի իրավական համակարգի բացը։

«Իհարկե, այս գործընթացում կարող են լինել քննարկումներ ինչ-որ իրադարձությունների վերաբերյալ, որոնց ուշադրությամբ հետեւում են հասարակական կարծիքի տարբեր շերտեր։ Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ այս քննարկումներից յուրաքանչյուրը կլուծվի եւ կավարտվի օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան»,- ասել է Թուրքիայի նախագահը։