Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը իր քաղաքական քարտուղարի պաշտոնում նշանակել է լրագրող Ջեյմս Ֆորսայթին՝ Spectator ամսագրի քաղաքական խմբագրին։

Ֆորսայթը կկենտրոնանա Դաունինգ Սթրիթի, քաղաքական թիմերի եւ կուսակցության միջեւ կապի վրա, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները՝ հղում տալով Դաունինգ սթրիթին:

Հաղորդվում է, որ վարչապետն ու Ֆորսայթը մտերիմ ընկերներ են: Նշանակումը տեղի է ունեցել՝ Պահպանողական կուսակցության ներսում լարվածությունը թուլացնելու եւ Լիզ Թրասի կարճատեւ եւ բուռն իշխանությունից հետո թորիների քաղաքական գրավչությունը մեծացնելու Սունակի ջանքերի ֆոնին:

Վերջին հարցումները ցույց են տվել, որ թորիները բավականին զիջում են ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցությանը: