Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ բանակցային գործընթացը՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ երթեւեկությունը վերսկսելու շուրջ։

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում։

«Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար անընդհատ փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկում են իրականացնում»։