Եթե մեկը փորձի բնակչի նկատմամբ իրեն վատ պահել, կհեռացնենք: Այս մասին նախօրեին Գյումրիի ավագանու նիստի ժամանակ նշեց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:
«Քաղաքացին դիմումը տալիս է, համապատասխան փաստաթղթերն ուշացնում է, հետո ասում է՝ իմ գործերը ձգձգվեց, բայց մենք ունենք այդ բացը եւ շտկելու ենք միանշանակ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու, որ մարդը դիմումը տվեց, շատ արագ կարող է շինթույլտվություն վերցնել եւ քաղաքը շենացնի, կառուցի:
Հիմա մենք տեսել ենք բացը, պետք է մասնագետներով համալրենք եւ այդ բացը շտկենք:
Այսպիսի բացեր չպետք է լինեն, բնակիչների հետ պետք է լինել բարեհամբույր: Թեկուզ բարկացած է բնակիչը, եկել է, նեղված է, պետք է մարդը խոսի, համբերատար պետք է լսենք: Մենք ծառայություն ենք մատուցում եւ պարտավոր ենք: Ով ի վիճակի չէ աշխատել բնակչի հետ, համբերատար չի կարող լսել ու լուծում տալ, թող չաշխատի: Առանց այդ էլ դժվար ժամանակներ են, ոչինչ թող խոսի. Կարելի է բարեհամբույր բացատրել, ջղայնությունը դուրս գա եւ հեռանա մարդը կարգավորված վիճակում: Եթե մեկը փորձի բնակչի նկատմամբ իրեն վատ պահել, կհեռացնենք»,-ասաց նա:











