Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Նիկիտա Կամենսկին, որը ՌԴ իրավապահների կողմից հետախուզում է վանդալիզմի գործով։

Այս մասին «ՕՎԴ-Ինֆո»-ին (ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ) ասել է անձամբ Կամենսկին։

Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ստամբուլից Երեւան է ժամանել 31-ամյա Նիկիտա Կամենսկին։ Օդանավակայանում նրան ձերբակալել են եւ տարել ոստիկանական բաժանմունք։ Որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը։

Նիկիտա Կամենսկու դեմ վանդալիզմի հոդվածով գործ է հարուցվել 2022 թվականի հուլիսին «Տիմիրյազեւսկայա» մետրոյի կայարանի շրջանում հակապատերազմական գրություններիր համար։ Նրա նկատմամբ արձանագրություններ են կազմվել նաեւ ռուսական բանակը վարկաբեկելու եւ  մանր խուլիգանության հոդվածներով։ Հուլիսի 12-ին նրա բնակարանը խուզարկվել է։ Դեկտեմբերի 8-ին ՆԳՆ-ն Նիկիտա Կամենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել։