Հարավային զինվորական օկրուգի (ՀԶՕ) զինծառայողները Հայաստանում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը՝ ահաբեկչության դիմակայման համալիր զորավարժանքի շրջանակում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունում։

Ըստ վարժանքի մտահղացման՝ պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել էր հարձակվել միավորման անցակետի վրա։ ՀԶՕ-ի զինծառայողները վնասազերծել են «հակառակորդի» ուժերը հաստիքային զենքի օգտագործմամբ, հատուկ տեխնիկայի եւ սարքավորումների օգնությամբ կատարել պայթուցիկ նյութերի  որոնում։

Զինծառայողները հանձնել են հատուկ պատրաստության նորմատիվները, կատարելագործել ձեռնամարտի, մեքենայական տեխնիկայի վարման հմտությունները, գործողությունները «հակառակորդի» կողմից թունավոր նյութերի կիրառման դեպքում։

Մարտական իրադրության ստեղծման համար կիրառվել են իմիտացիայի միջոցներ, ծխածածկույթ եւ դատարկ զինամթերքներ։