Ազգային ժողովի մարտի 1-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք փոփոխությունների։
Դրանց թվում են.
Քրեակատարողական օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Պատմության եւ մշակույթի հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանման եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Պետական գաղտնիքի մասին» օրինագծերի փաթեթը եւ կից օրենքներում (սահմանադրական օրենք) լրացումներ կատարելը,
«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց եւ պետծառայողների աշխատանքի վճարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են.
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց եւ պետծառայողների աշխատանքի վճարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Ընտանիքում բռնության կանխման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում հաշտության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Խորհրդարանականները նաեւ վավերացրել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում.
«Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի» վավերացումը,
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը,
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագրի վավերացումը։




























