Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), կարևորելով հանրության համար համակարգի վերաբերյալ պարբերական, հավաստի և անկողմնակալ տեղեկատվության ապահովումը, շարունակում է նոր ձևաչափով և եռամսյակային պարբերականությամբ ներկայացնել «Հայաստանի բանկային համակարգը թվերով» պարբերականը, որը ներառում է ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։
ՀԲՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկրոդ համարում ամփոփված են բանկային համակարգի գործունեության 2022թ. տարեկան արդյունքները։
«Հայաստանի բանկային համակարգը թվերով» 2-րդ համարը հասանելի է կից հղումով:
Մասնավորապես, նշվում է, որ 2022թ-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերի շահույթն աճել է 205.6%-ով:
2022թ-ին ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 368 մլրդ դրամով կամ 38.8%-ով, իսկ 30.09.2022-ի հաﬔմատ աճել է շուրջ 112 մլրդ դրամով կամ 9.3%-ով:
2022թ-ին կանոնադրական կապիտալն ավելացել է շուրջ 162 մլրդ դրամով կամ 28.4%-ով, իսկ 30.09.2022-ի հաﬔմատ աճել է շուրջ 33 մլրդ դրամով կամ 4.7%-ով:
2022թ-ին ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 1 301 մլրդ դրամով կամ 18.3%-ով, իսկ 30.09.2022-ի հաﬔմատ՝ 704 մլրդ դրամով կամ 9.1%-ով:
Բանկերի կողﬕց տրամադրված վարկերի տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի դեկտեմբերին 2021թ-ի դեկտեմբերի հաﬔմատ ավելացել են 2.27%-ով՝ կազﬔլով 14.45%: Դոլարով վարկերի տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի հաﬔմատ ավելացել են 0.21%-ով՝ կազﬔլով 8.63%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 13.12.2022-ին 14.12.2021-ի հաﬔմատ ավելացել են 3%-ով՝ կազﬔլով 10.75%:
Մասնագիտական հանրությանն առաջարկում ենք պարբերականի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ ունենալու դեպքում գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին։





























