Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է իր երկրի բյուջեից ֆինանսական պարգեւատրում տրամադրել Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականին, եթե նա հոկտեմբերի 7-ին հաղթանակ տանի Հայաստանի հավաքականի նկատմամբ, հաղորդում է «Ստրանա սովետով» ինտերնետային հրատարակչությունը` վկայակոչելով Մակեդոնիայի խորհրդարանի իր աղբյուրները:

Աղբյուրի համաձայն, գայթակղիչ առաջարկն Էրդողանը հրապարակել է Մակեդոնիայի Խորհրդի (խորհրդարանի) ղեկավարի` Տրայկո Վելյանոսկի հետ հանդիպման ժամանակ:

Բանն այն է, որ Թուրքիայի ղեկավար շրջանները շարունակում են խուսափել Թուրքիայի հավաքականի եւ Հայաստանի հավաքականի հանդիպումից 2012-ի Եվրոպայի առաջնության համար մղվող խաղերում:

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն իրական հնարավորություն ունի դուրս գալ խմբից, դրա համար նա պետք է հաջողություն ունենա Մակեդոնիայի եւ Իռլանդիայի հետ խաղերում (հոկտեմբերի 7-ին եւ 11-ին):