Հուլիսի 4-ին կեսգիշերին մոտ Գավառի Ազատության փողոցում Գեղարքունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի մի ավտոմեքենա: Վարորդի չի ներկայացրել վարորդական իրավունքի վկայականը: Պարեկները նստատեղին նկատել են բաց պայուսակ, որի մեջ թղթով փաթեթավորված  կասկածելի իր կար:

Վարորդը բացել է փաթեթը եւ պարունակությունը թափել գետնին: 24-ամյա վարորդն ու 25-մյա ուղեւորը, որոնք Երեւանի բնակիչ են, ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժին:

Ուղեւորի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են երկու փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածով: Նա ասել է, որ թմրանյութը ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: