Արտաշատում ավարտական փուլում են տեղի մարզադաշտի հիմնանորոգման աշխատանքները, ինչի արդյունքում հնարավոր կլինի այստեղ անցկացնել թեթեւ աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարարեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Ծրագրի նպատակով հատկացվել է 616 մլն դրամ:
Քննարկեցինք նաեւ հարակից լողավազանի կառուցման, ըմբշամարտի ու բասկետբոլի մարզադահլիճների հիմնանորգման համալիր ծրագիր իրականացնելու հարցը:
«Շատ լավ կլինի, եթե Արտաշատում թեթեւ աթլետիկայի Եվրոպայի մրցաշար անենք։ 110 հազար մարդ կա քաղաքում, էստեղ որ ակտիվացնենք, արդեն դրսի մարդու համար էլ տեղ չի լինի»,- ասաց Փաշինյանը։











