«ԱվտոՎԱԶ»-ը չի նախատեսում բարձրացնել իր ավտոմեքենաների առավել տեղայնացված, բազային եւ խնայողական տարբերակների արժեքը, բայց հնարավոր է համարում որոշ թանկ պահեստամասերի գների վերանայումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Mash Թելեգրամ-ալիքը գրել էր, որ «ԱվտոՎԱԶ»-ը նախատեսում է օգոստոսի 20-ից բարձրացնել իր բոլոր մոդելների գները։ Նրա տվյալներով՝ ներկայում դիլերային կենտրոններում կա որոշ Lada-երի դեֆիցիտ՝ մեքենաների որոշակի տարրերի բացակայության պատճառով։

Արժեքի բարձրացում չի նախատեսվում։ Օրինակ, «Լադա Գրանտա»-ի բազային մոդիֆիկացիայի արժեքը այդպես էլ կմնա 700 հազար ռուբլուց ցածր։ Հնարավոր է գների որոշ վերանայում ավելի «հագեցած» մոդիֆիկացիաների համար, առաջին հերթին՝ դրանց լրացուցիչ օպցիաների հետ կապված, որոնց դետալները ստացվում են նաեւ արտասահմանյան, ինչպես նաեւ հայրենական մատակարարներից, որոնք բաղադրիչների եւ հումքի մի մասը ստանում են արտասահմանից։