Բաքվում աշխուժացել են տարաբնույթ հայտարարությունները Աղդամի ճանապարհի օգտին։ Ադրբեջանի նախագահի օգնական-աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը անգամ անկեղծացել եւ հայտարարել է, որ ճանապարհի բացումը առաջին քայլն է «ղարաբաղահայերի ինտեգրման ճանապարհին»։

«Խորհրդային ժամանակ Աղդամ-Խանքենդի ճանապարհը  օգտագործվել է որպես աշխարհագրականորեն եւ բնականորեն առավել հարմար եւ արդյունավետ ճանապարհ տրանսպորտի տեսակետից։ Որովհետեւ այդ ճանապարհը նաեւ զգալիորեն կնվազեցնի տրանսպորտային ծախսերը, եւ Ղարաբաղում ապրող հայերին այդ կերպ կարելի կլինի հասցնել անհրաժեշտ ամեն ինչ։ Նրանք նաեւ հնարավորություն կստանան այդ ճանապարհն օգտագործել իրենց արտադրանքը Ադրբեջանի շուկաներ տանելու համար։ Բայց դրա փոխարեն, այդ ճանապարհն օգտագործելու փոխարեն պատնեշներ են դրվում։ Ադրբեջանի առաջարկն այն է, որպեսզի այդ ճանապարհը մեկնակետ դառնա ղարաբաղահայերի վերինտեգրման համար Ադրբեջանի քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում»,- հայտարարել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հնչեցրել է միտքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին Արցախով հանդերձ։ Աղդամի ճանապարհի մասին խոսակցությունները տեղի են ունենում Արցախի բազմամսյա շրջափակման, քաղցից մարդկանց մահանալու, Բաքվին համոզելու միջազգային հանրության վհատ փորձերի ֆոնին։