Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Նովգորոդի մարզում ռազմական օդանավակայանի դեմ ուկրաինական անօդաչուի իրականացրած գրոհի մասին։
«Այսօր ժամը մոտ 10.00-ին (Մոսկվայի ժամանակով) Կիեւի վարչակարգը ահաբեկչական գրոհ է կատարել կոպտերի տիպի անօդաչուով Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանի դեմ։
Անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է օդանավակայանի արտաքին զննման դիրքից եւ խոցվել է հրազենով։
Ահաբեկչության հետեւանքով օդանավակայանի տարածքում հրդեհվել է ինքնաթիռների կայանատեղին, հրդեհն օպերատիվ կերպով մարվել է հրշեջ հաշվարկների կողմից։
Վնասվել է մեկ ինքնաթիռ, տուժածներ չկան»,- նշվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։




























