Ռուսաստանի օդանավակայանում Վլադիվոստոկ-Պետրոպավլովսկ-Կամչատսկի չվերթի ուղևորից առգրավվել է F1 մարտական նռնակ, հայտնում է Mash Telegram ալիքը։
Իրավապահ մարմիններն անմիջապես շրջափակել են վայրը, խլել արկն ու զրույցի հրավիրել ուղեւորին։
«Պայթուցիչն ու նռնակը 31-ամյա Ալեքսեյն առանձին է պահել։ Ինքը՝ երիտասարդն ասում է, որ չի հասկանում, թե ինչպես է նա հայտնվել ուղեբեռում։ Օդանավակայանը չի տարհանվել։ Բայց ուղևորը ստիպված կլինի բացատրել իրավապահներին, թե որտեղից է նա ստացել մարտական զինամթերքը և ինչպես է այն հայտնվել ուղեբեռում», - նշում է Mash Telegram ալիքը:




























