Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար տարածքային զիջումների մասին հարցին, ասել է, որ Ուկրաինան պատրաստ է փոխանակել ռուսական Բելգորոդը դաշինքին անդամակցելու համար, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Ըստ Զելենսկիի, դժվար է քննադատել ուկրաինական հակահարձակումը, երբ մարտիկները համապատասխան զենք չունեն։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ երկիրը «չի վտանգի հազարավոր պաշտպանների կյանքը՝ հանուն 5-8 կմ առաջխաղացման, երբ չկա հզոր զենք»։
Նա նշել է, որ մինչ Ուկրաինան պատրաստվում էր հակահարձակման, ռուսներն իսկապես խրամատավորվել, ականապատել են տարածքը և կառուցել իրենց պաշտպանությունը, սակայն նրանք այս ամենն անում են դեռևս 2014 թվականից։




























