Ադրբեջանի ՆԳ նախարար գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը ժամանել է Հայաստան, հաղորդում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստան այցելության նպատակը ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելն է:

Միջոցառման մասնակիցները երկօրյա նիստի ընթացքում կքննարկեն ԱՊՀ երկրների միջեւ համագործակցության առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաեւ հանցավորության դեմ պայքարի հարցում միջպետական ծրագրի կատարման իրավիճակը: