Հայաստանի իշխանությունները խուճապի մեջ են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով՝ վարչական ռեսուրսի ակտիվ կիրառումը, Փաշինյանի ակտիվությունն ու այսօրվա հանրահավաքը միտված են ուժ ցույց տալուն։
«Սակայն դա այդպես չէ։ Մենք վստահ ենք, որ երեւանցիներն իրենց ձայնով իրականացնելու են իշխանափոխություն»,-նշեց նա։
Առաքելյանը պատմեց, որ պետական ծառայողները ստիպված մասնակցում են ՔՊ-ի հանրահավաքներին։
«Բայց մեր կողմնակիցներին հայտնի է, թե իրականում ինչպես են վերաբերվում Տիգրան Ավինյանին»,-հավելեց նա։











