Այս ընտրությունների կազմակերպման մասով շատ մեղադրանքներ անհիմն են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը ընտրության էր եկել կնոջ եւ դստեր հետ:
«Անընդհատ խոսում ենք վարչական ռեսուրսի կիրառումից: Եկեք 2017 թվականի ընտրությունների մասնակցության արդյունքները նայենք եւ այս տարվանը: Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ձեր կարծիքով ժամը 11-ի դրությամբ մենք 5,78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէինք ունենա՞: Իհարկե, կուեննայինք: Բայց այ ժամանակները վաղուց անցել են»,-ասաց նա:











