Առաջին մեքենաները ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հասել են Արցախի մայրաքաղաք եւ բեռնաթափվում են ԿԽՄԿ պահեստում։ Այս մասին նշվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի թելեգրամյան հաղորդագրությունում։

«Առաջին մեքենաները ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ անցել են Ակնա-Ստեփանակերտ երթուղով, գտնվում են Արցախի մայրաքաղաքում եւ բեռնաթափվում են ԿԽՄԿ պահեստում։ Բեռների մեջ են մանկական տակդիրներ, ներարկումների հավաքածուներ եւ կաթոցիկներ։ Ներկայում Լաչինի միջանցքով ՌԴ խաղաղապահ զորակազմի ուցեկցությամբ դեպի Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ երկրորդ շարասյունը, որը առաջինին զուգահեռ անցել է «Լաչին»  անցակետով։

Հումանիտար օգնության մատակարարումները հաջողվել է սկսել շնորհիվ Ռուսաստանի եւ նրա խաղաղապահների ջանքերի»,- նշվել է հաղորդագրությունում։