Իրանի արտաքին գործերի տնտեսական դիվանագիտության հարցերի գծով փոխնախարար Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ տեղական արտադրության մեքենաների արտահանման պայմանագրեր են ստորագրվել այդ թվում Ռուսաստանի եւ Բելառուսի հետ, տեղեկացրել է Tasnim-ը։

Շաբաթ օրը ելույթ ունենալով Արտահանման ազգային օրվան նվիրված արարողության ժամանակ՝ Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ առեւտրի զարգացումը հարեւան պետությունների, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Արեւելյան Ասիայի երկրների հետ ներկա վարչակազմի հիմնական քաղաքականությունն է։

Նա պատմել է  գիտատար ընկերությունների տեխնիկական եւ ինժերենական ծառայությունների արտահանման մասին եւ ավելացրել, որ ներկայում իրականացվում են 300-400 մլն դոլարի գիտատար արտադրանքի արտահանման նախագծեր։

Կատարվում է տեղական արտադրության մեքենաների արտահանման աշխատանք, այդ թվում Ռուսաստան եւ Բելառուս, նշել է նա՝ ավելացնելով, որ երկիրն այս ոլորտում շատ շահավետ գործարքներ է կնքել այլ երկրների հետ։

Սաֆարին նաեւ ընդգծել է, որ Իրանը պատրաստ է արտահանել նավթային արտադրանք եւ ինժեներատեխնիկական ծառայություններ Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներ եւ ԲՐԻԿՍ երկրների խումբ, որոնք զարգացող տնտեսություններ ունեն։