Հոկտեմբերի 23-ին`ժամը 17.19-ին  ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում, հոկտեմբերի 23-ին, ժամը 17:20-ի սահմաններում, «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ին, մարվել`17.44-ին:

Այրվել է Արտյոմ Գալստյանին պատկանող «ԵրԱԶ» մակնիշի 09 ԼՍ 232 համարանիշի ավտոմեքենայի սրահը եւ շարժիչի տեղամասը:

Մեկ այլ մեքենա է այրվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի թիվ 85 շենքի մոտակայքում:

Այսօր` հոկտեմբերի 24-ին`ժամը 03.31-ին, ահազանգ է ստացել, որ այդ հասցեում, ավտոտնակ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.50-ին, մարվել`04.00-ին:

Ավտոտնակում այրվել է Մ.Շխկուրյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 13 ԼԼ 711 համարանիշի ավտոմեքենան: