Վրաստանի ԱԳ նախարարը, հոկտեմբերի 26-27-ին, պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Երկօրյա այցի ընթացքում Գրիգոլ Վաշաձեն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետի, արտգործնախարարի եւ տրանսպորտի նախարարի հետ, ասել է Նինո Կալանդաձեն:
Փոխնախարարը նկատել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում:




























