Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հոկտեմբերի 27-ին կայցելի Վրաստան, որտեղ բարձր մակարդակով հանդիպումներ կունենա, հայտնել է փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Նրա խոսքով, Ափաթուրայն այդ կարգավիճակում Վրաստան է այցելում երկրորդ անգամ: Նախորդ այցը կայացել է այս տարվա ապրիլին: Այս այցի ընթացքում Ափաթուրայը հանդիպելու է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիայի, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեի եւ արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: