2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «Յունիբանկի» կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 73,2 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20%: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Քարտերի ընդհանուր քանակում 55,1 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 18,1 հազարը` ArCa քարտերը: «Յունիբանկի» ինքնասպասարկման ցանցը 01.10.11թ.-ի դրությամբ ներառում է 79 բանկոմատ եւ 546 POS-տերմինալ:

«Յունիբանկը» հաճախորդներին առաջարկում է ցանկացած դասի վարկային կամ դեբետային քարտեր: Ներկա դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի 90%-ը վարկային են: Բանկի ամենապահանջված վարկային քարտերից է “Constant+”, որը նախատեսված է ԲՈՒՀ-երի դասավանդողների, առողջապահության ոլորտի, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կամ 250 հազար դրամից ավելի  աշխատավարձ ստացող այլ անձանց համար:

«Constant+» քարտով հաճախորդը կարող է խանութներում գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց կամ կանխիկ գումար ստանալ:  Վարկառուներին տրամադրվում է Visa Electron կամ Visa Classic տեսակի  վարկային քարտ` մինչեւ 2 մլն դրամ գումարով եւ 24 ամիս մարման ժամկետով: Քարտի վարկային միջոցների տարեկան տոկոսադրույքը, կախված գումարի արժույթից, կազմում  է 18-ից մինչեւ 20%: Ընդ որում, տոկոսադրույքը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: «Constant+»  վարկային քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է այցելել «Յունիբանկի» 37 մասնաճյուղերից որևիցե մեկը եւ ներկայացնել դիմում,  անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից: 

«Այս տարվա նոյեմբերին «Յունիբանկը» կսկսի Visa չիպային քարտերի թողարկումը սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Այդպիսով բանկը լրացուցիչ հնարավորություններ կստանա հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված նոր նախագծերի իրականացման եւ տարին 110 հազար քարտ ցուցանիշով ավարտելու համար»-ասելէ «Յունիբանկի» քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: