Լիբիայի Սիրտ քաղաքի հյուրանոցներից մեկում, այսօր` հոկտեմբերի 24-ին, 53 մարդու դիակներ են հայտնաբերվել: Զոհվածներից մի քանիսի ձեռքերը կապկպված են եղել, տեղում գտնվել են Կալաշնիկով եւ FN-1 հրացանների փամփշտակալներ:  NEWSru.com-ի տվյալներով` բոլոր նրանք մահացել են հոկտեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում:

Human Rights Watch-ը հայտնում է, որ դրանք լիբիական գահընկեց առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցների մարմիններն են, ում հոկտեմբերի 20-ին գերի էին վերցրել եւ սպանել: Իրավապաշտպանները խոսում են մայրաքաղաք Տրիպոլիում բնակիչների եւ երկրի սեւամորթ բնակչության հանդեպ կիրառվող  զանգվածային բռնությունների մասին:

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը նշում է, որ սա բոլոր հիմքերը տալիս է ենթադրելու, որ հյուրանոցում զանգվածային գնդակահարություններ են եղել:

Միջազգային իրավապաշտպանները լիբիական նոր իշխանություններից պահանջում են կատարվածի մանրամասն հետաքննություն անցկացնել: