ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այսօր` հոկտեմբերի 24-ին, Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այժմյան փուլն ու գործընթացի հեռանկարները:




























