Հայաստանում, հոկտեմբերի 26-29-ն ընկած ժամանակահատվածում սպասվում են տեղումներ եւ ջերմաստիճանի կտրուկ նվազում:
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ենթադրվում է, որ մարզերի (հատկապես Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Սյունիքի) լեռնային շրջանների ավտոճանապարհներին մեծ է մերկասառույցների առաջացման վտանգը:
Ելնելով վերը նշվածից` վարորդներին առաջարկում ենք օգտագործել ձմեռային անվադողեր եւ լինել ուշադիր:




























