Հայաստանում անհրաժեշտ է Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացել: Այսօր` հոկտեմբերի 24-ին, Մոսկվայում, նման կարծիք է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՄՊՀ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, ինքը դրական է վերաբերում այդ գաղափարին եւ այս հանդիպումից անմիջապես առաջ այդ մասին խոսել է ՄՊՀ-ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:
«Վստահ եմ, որ Հայաստանում Մոսկվայի պետհամալսարանի մասնաճյուղն անհրաժեշտություն է: Թեեւ Երեւանում վաղուց գործում է Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը, որտեղ ուսանում է ավելի քան 3 հազար ուսանող, իսկ կրթությունը տարվում է ռուսերենով: ՄՊՀ-ի մասնաճյուղի բացումը մրցակցության խթան կլիներ եւ արդյունքն է լավը կլիներ»,-հավելել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ ՄՊՀ-ի մասնաճյուղեր են գործում Սեւաստոպոլում, Աստանայում, Բաքվում, Տաշքենդում եւ Դուժանբեում:



























