Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր քայլ չի ձեռնարկի` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի` Իռլանդիայի հետ խաղում ստացած կարմիր քարտը վերացնելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր ներկայացրել ՈՒԵՖԱ-ին` պակված Բերզովսիի ստացած կարմիր քարտի հետ, սակայն ՈՒԵՖԱ-ն չէր բավարարել հայկական կողմի դիմումը եւ չէր հանել այդ կարմիր քարտը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ՈՒԵՖԱ-ի որոշումն անարդարացի էր. «Հավաքականում մի խաղ պետք է բաց թողնի»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին կարմիր քարտը ստացել էր հոկտեմբերի 11-ին, Իռլանդիա-Հայաստան խաղում` իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի կողմից: Այդ վիճահարույց քարտից հետո Հայաստանի հավաքականը պարտվեց 1:2 հաշվով եւ զրկվեց Եվրոպայի 2012թ. առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:



























