Թերթը գրում է, որ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԾ միջնորդությունը եւ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոց կալանքը երկարացրել ես երկու ամսով: «Այս մասին թերթին հայտնել Է փաստաբան Մ. Վասակյանը: Մ. Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ, անազատության մեջ է օգոստոսի 30-ից»,- գրում է թերթը:
Տեղադրություն




























