Թերթը գրում է, որ ՀՀ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները ռուսական պաշտոնական շրջանակների հետ իրենց ցանկացած շփում համարում են խոշոր հաջողություն, որը կարող է կանխորոշել իրենց դերակատարումը ներքաղաքական գործընթացներում:
«Հոկտեմբերի 18-ին Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, որի ժամանակ ՌԴ վարչապետը մի քանի ջերմ խոսք է շռայլել Հայաստանի հասցեին եւ արձանագրել, որ «ձեռք են բերվել ապագային միտված նոր պայմանավորվածություններ»: Տ. Սարգսյանի գերխնդիրը խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը պահպանելն է, եւ հնարավոր է, որ այդ պայմանավորվածությունը վերաբերում է հենց դրան»,- գրում է «Հրապարակ»-ը:



























