«Գրական Տապան 2011. տասը տարի անց» մշակութային ծրագրի պատվիրակությունն այսօր` հոկտեմբերի 25-ին կայցելի Ծիծեռնակաբերդ:

Նշենք, որ արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության եւ ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ  իրականացվող «Գրական Տապան 2011. տասը տարի անց» մշակութային ծրագրի շրջանակներում, Հայաստան ժամանած եվրոպացի գրողները հնարավորություն կունենան տեսնելու Հայաստանը, ճանաչելու հայ մարդուն` նրա ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաեւ կքննարկվի ժամանակակից գրականության ու մշակույթի խնդիրները։

Գրականությանն ու գրքին նվիրված այս նախագիծը լավ առիթ է եվրոպացի գրողներին ներկայացնելու 2012 թվականին մեզ սպասվող գրական իրադարձությունները՝ Հայ գրատպության 500-ամյակը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւան գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակումը: