Թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջին շրջանում սկսել է քարոզչություն իրականացնել կրոնական փոքրամասնությունների նման՝ մարդկանց տներ այցելելով: «Մասնավորապես շաբաթ-կիրակի օրերին նման այցելություններ են եղել Երեւանի Չարենցի փողոցում գտնվող շենքերում: ԲՀԿ-ին անդամագրվելու առաջարկով քաղաքացու տուն այցելած բարգավաճականները նշել են, որ իրենք ցանկանում են իրենց շարքերում հատկապես ընդգրկել երիտասարդությանը: Ավելին, ԲՀԿ քարոզիչները «համոզելու» ժամանակ խոսել են նաեւ Հայաստանում ժողովրդի սոցիալական ծանր վիճակի մասին: Թերթը դիմեց ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիլ Գալստյանին`նախօրեին Արաբկիր վարչական շրջանում անցկացված քարոզչության պարզաբանումների խնդրանքով,սակայն Գալստյանն ասաց, թե նման բան չկա: Փոխարենը ահազանգ ստացանք` այդ անգամ Չարենցի փողոցի բնակիչներից»,-գրում է «Ժողովուրդ»-ը: