«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի տոմսերն արդեն այսօր` հոկտեմբերի 26-ի երկրորդ կեսին կհանվեն վաճառքի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության մամուլի քարտուղար Արտակ Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով, «Մանկական Եվրատեսիլի» տոմսերը տպվել են արտերկրում` բարձր որակ ապահովելու համար, եւ արդեն գտնվում են Հայաստանում:

«Մենք անում ենք ամեն ինչ, որ տոմսերը մատչելի լինեն հասարակության բոլոր շերտերի համար: Առաջին օրվա համերգի, որը չի հեռարձակվելու եւ մասնակիցների ելույթները չեն գնահատվելու, տոմսի արժեքը տատանվում է 3,5 եվրոյից 22 եվրոյի սահմաններում: Հիմնական համերգի տոմսերի գինը 9-ից 55 եվրո է»,- նկատել է Վարդանյանը:

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կայանալու է դեկտեմբերի 2-ին եւ 3-ին: Մրցույթին մասնակցելու են 14 պետությունների ներկայացուցիչներ` 10-15 տարեկան երեխաներ:

Հայաստանը ներկաայցնելու է Դալիթան` «Welcome to Armenia» երգով: