Եվրամիության երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում որոշել են ներել հունական պարտքի 50 տոկոսը:

Այդ մասին 10 ժամ տեւած բանակցություններից հետո մամուլի ասուլիսում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Բացի այդ որոշվել է եվրագոտու կայունացնող ֆոնդը հասցնել 1 տրիլիոն եվրոյի, հաղորդում է BBC-ին:

Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2010-ին եվրագոտու զգալի ֆինանսական դժվարություններ ունեցող մասնակիցներին օգնություն տրամադրելու համար: Սկզբնական որոշմամբ ֆոնդը 440 միլիարդ եվրո էր: