Արգենտինայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ռազմածովային ուժերի նախկին կապիտան Ալֆրեդո Աստիսին` մեղավոր ճանաչելով զինվորական խունտայի տարիներին խոշտանգումների եւ սպանությունների համար, հաղորդում է BBC-ն:

Այդ հանցագործությունները վերաբերում են 1970-ականների վերջին եւ 1980-ականների սկզբի այսպես կոչված «Կեղտոտ պատերազմին», երբ երկրի զինվորական ղեկավարները զանգավածային ձերբակալություններով, խոշտանգումներով եւ սպանություններով էին պայքարում ընդդիմադիրների դեմ:

«Մահվան շիկահեր հրեշտակ» մականունը ստացաց Ալֆրեդո Աստիսի զոհերի թվում են եղել հայտնի իրավապաշտպաններ եւ երկու ֆրանսուհի միանձնուհիներ: