Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 481-ի, տուժածներինը` 1650-ի: Թվերը հրապարակել է երկրի վարչապետի գրասենյակը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախկինում հաղորդվում էր 471 զոհերի մասին:

Հոկտեմբերի 23-ին տեղական ժամանակով 13:41-ին տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւլք Թաբանլի գյուղի մոտ:

Ամբողջությամբ կամ մասնակի քանդվել է 2262 շինություն: